Ախտանիշներ Հիշողության խանգարումներ` ամնեզիա. պրոգրեսիվ
Հհիշողության ամնեստիկ խանգարում է` ըստ դինամիկայի: Այս ամնեզիան բնութագրվում է հիշողության աստիճանական, անվերադարձ և խորացող կորուստով։ Այս խանգարումը բնորոշ է տարբեր թուլամտությունների, մասնավորապես Ալցհեյմերի հիվանդությանը, անոթային թուլամտությանը և այլն։ Այս խանգարման նորմալ դրսևորումներից են ծերունիների մոտ հաճախ դիտվող հիշողության առանձնահատկությունները՝ անցյալը լավ են հիշում, ավելի գունեղ, իսկ ներկան՝ վատ և մռայլ։ Հիշողության կորուստն ընթանում է ըստ «Ռիբոյի օրինաչափության»։ Ֆրանսիացի գիտնական Ռիբոն հաստատել է, որ սկզբնական շրջանում թուլամտությամբ տառապող մարդկանց հիշողությունը թուլանում է կյանքի վերջին շրջանի դեպքերի հանդեպ։ Ավելի վաղ շրջանի փորձը մոռացվում է ավելի ուշ։
Պրոգրեսիվ ամնեզիան ընթանում է փուլերով։ Առաջին ախտանիշներից է մոռացկոտությունը՝ անէքվորիայի նշաններով։ Հետագայում ի հայտ է գալիս ֆիքսացիոն հիպոմնեզիա, որը միտված է աստիճանական աճի։ Սրա արդյունքում հիշողությունից սկսում են վրիպել ավելի շատ ընթացիկ փաստեր և իրադարձություններ։ Այնուհետև պրոցեսը աստիճանաբար տարածվում է նաև անցյալի հիշողությունների վրա, սկզբում ընդգրկելով վերջին շրջանի իրադարձությունները, հետո՝ ավելի ու ավելի վաղ ժամանակահատվածներ։ Առաջին հերթին հիվանդները մոռանում են «ժամանակը», իսկ հետո բովանդակությունը, այն է՝ հիշելով իրադարձություններն ու փաստերը, նրանք դժվարանում են «տեղավորել» դրանք ժամանակի մեջ և ըստ հերթականության։ Պրոգրեսիվ ամնեզիայի հաջորդ փուլում սկսում է «խամրել» նաև «բովանդակությունը», վերջին և ոչ հեռավոր շրջանի իրադարձությունների մոռանալու հետ մեկտեղ հիշողության մեջ «փայլատակում են» ավելի վաղ շրջանի (մանկության և պատանեկության) իրադարձությունները, որոնք էլ կազմում են նրանց գիտակցության բովանդակությունը։
Պրոգրեսիվ ամնեզիայի հետագա զարգացումը ավելի շատ և ավելի հիմնովին ու խորն է սպառում հիշողության ծավալը։ Այն, ինչ «ձեռք է բերվել երիտասարդ տարիներին», բազմիցս կրկնվել է տարիների ընթացքում և դարձել ավելի ամուր և ավտոմատիզացված։ Դա էլ հիշողությունից ջնջվում է ամենավերջում։ Կարող է ձևավորվել փաստերի և իրադարձությունների խորը ամնեզիա, սակայն պահպանվել այսպես կոչված «աֆեկտիվ կամ հուզական հիշողությունը», որն արմատավորվում է ամենավաղ մանկական տարիքում։ Աստիճանաբար հիշողությունից ջնջվում է նաև «հուզականը» և մնում է «պարզագույն հմտությունների հիշողությունները»՝ պրաքսիսը, որի խանգարումներն արտահայտվում են ապրաքսիայի ձևով։
Հիշողության այս տիպի խանգարումները դիտվում են հիմնականում գլխուղեղի օրգանական ախտահարումների ժամանակ, որոնք ընթանում են թուլամտությամբ, անձի օրգանական խանգարումներով, հետէնցեֆալիկ և հետկոմային համախտանիշներով, ինչպես նաև գիտակցության մթնշաղային խանգարումների ժամանակ, ծանր դելիրիումների (տենդերի) և երազանման խանգարումների (օնեյրոիդների) ժամանակ։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն